?

Log in

September 2011

S M T W T F S
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com

Previous 10

Sep. 4th, 2011

Չէ, ես լուսին չեմ, ոչ էլ արև


     Այսօր կպատմեմ իմ մասին: Դու ոչինչ չգիտես: Չգիտես, որ քեզ բավականին մոտ եմ: Ամեն օր տեսնում եմ քեզ ու ցանկացած վայրից, նույնիսկ այնտեղից, որ չես էլ կարող պատկերացնել:

Չէ, ես լուսին չեմ, ոչ էլ արև, ոչ էլ հեռադիտակ ունեմ: Պարզապես     զգում
  եմ քեզ: Ամեն վայրկյան լսում եմ քո ձայնը, թե ինչպես ես ինձ հետ խոսում, պատմում քո մասին, մտածում, որ ինձ կրկին կտեսնես, բայց իմ իրական կերպարով, որն այժմ չկա, մարել է....

Ու դու չգիտես, որ այդ մարումը քեզանից է, բայց վախենում ես բարձր գոռալ ու ետ պահանջել ինձ: Ուղղակի 
չգիտես`ինչպես են գոռում, երբեք չես գոռացել...
              

Aug. 3rd, 2011

Հմմմմմմմմմմ

 Այն օրը ծնողիս հարցրի`ինչ նպատակ դնեմ, որ կյանքս ունայն չանցնի: Նա պատասխանեց, որ մնացել է ամուսնանամ, երեխա ունենամ, ծերանամ, հետո էլ մահանամ: Մտածում եմ`ինչու ամենն այսքան ունայն, ինչու պետք է բոլորը նույն կերպ ապրեն:

Ինչ է ես էլ պետք է լինեմ հասարակ մի մարդ, որ եկել է մեխանիկական աշխատանք կատարելու: Պետք է գտնեմ մի մարդու, որին սիրեմ միայն մի քանի ամիս, հետո պարտադրված ամուսնանամ, որ հարևանները չասեն`այդ աղջիկը տանը մնաց: Հետո ամեն առավոտ երեխայիս դպրոց տանեմ, տունը հավաքեմ, ճաշ եփեմ, անըդհատ լսեմ, որ ապրելն այս երկրում ծանր է, պետք է հեռանալ: Հետո գնալ դրսում աշխատելու, ընտանիքի համար հաց վաստակելու, որ քեզանից հետո գոնե զավակդ չարքաշ չապրի: Հետո հասկանալ, որ պետք է թոշակի անցնել: Ամեն օր հաշվել մաշկի կնճիռները, զավակներիդ ձայնը լսել հեռախոսով, չէ որ նրանք արդեն իրենց ընտանիքն ունեն, հետո ամեն երեկո լսել ամուսնուդ խռռոցը, որին սիրել ես մի քանի ամիս, բայց ապրել ես մի ամբողջ կյանք: Ու այսպես մինչ մի օր լսես կանչող ձայն, որ տանում է ունայնություն`այս երկրին կտակելով քո կյանքի պատմությունը, որը նման է բոլոր մյուս կյանքի պատմություններին….

Այս ամենը մի ակնթարթում եկավ աչքիս…սթափվեցի ու հասկացա`ես նպատակ ունեմ ապրել ոչ բոլորի նման, ապրել հանուն կյանքի, հանուն զգացմունքի, հանուն երազանքի, եթե անգամ այն չիրականանա…բայց ապրել…ու որոշեցի`հաջորդ նպատակս է ունենալ ֆոտոխցիկ ու նկարել բոլոր այն մարդկանց, ովքեր կտակելու են իրենց կյանքի պատմություններն այս օդին, ջրին, կրակին և վերջապես հողին….

(no subject)

 Շոր ու շերթ հավաքում եմ ու հայ դա Շամշադին....

Aug. 2nd, 2011

Թռչել եմ ուզում

Ես խոեղդվում եմ: Ինչպես չխեղդվել, երբ ապրում ես փակ սենյակում, այնտեղ չկա քամի, չկա արև, չկա անձրև: Մենակ դու ես, որ հագել ես միայնության պատանքն ու քարշ ես գալիս սենյակով մեկ: Բարձրանում ես, իջնում, ընկնում, փորձում թռչել: Սակայն փակ է ամեն ինչ: Բայս կա ելք: Կա պատուհան, որ վարագույր չունի: Այն կա, պետք է միայն բացել ու թռչել.....

Jul. 17th, 2011

ՈՒֆիկ օր

 ՈՒֆֆֆֆֆֆֆֆֆ....երբա է գալու օգոստոսի 1-ը...

Ես անհամբեր եմ, էլ չեմ դիմանում....

ՈՒֆիկ օր

 ՈՒֆֆֆֆֆֆֆֆֆ....երբա է գալու օգոստոսի 1-ը...

Ես անհամբեր եմ, էլ չեմ դիմանում....

Jun. 28th, 2011

Ասում են`ռոբոտ չեմ

Հա էսպես ասում են..չնայած ոնց որ ճիշտ ա: Չէ, որ ես էլ հասարակ, լավ չէ, ոչ հասարակ մահկանացու եմ: Բայց մեկ-մեկ գործերի բերումով ռոբոտանում եմ, ամբողջ օրը ժամը ֆիքսված այստեղ-այնտեղ....դե արի ու մի ռոբոտացի: Լավ, մտածեք`պոտենցիալ ռոբոտ եմ.....բայց չհավատաք, իմ մեջ մարդկայինն ավելի շատ ա...:Դ

Պարզ է...



Երկար ժամանակ անթարթ նայում եմ պատուհանին: Այնտեղ տեսնում ինչ-որ արտացոլանք, որ կորած է մշուշում: Դեմքը նրա աղոտ է: Ձեռքերը խաչված: Հանկարծ լսվում է զանգ: Նա թեքվում է, նայում հեռախոսին, պատասխանում:

-Բարև, ես եմ:
-Հիշեցիր:
-Ես միշտ էլ հիշում եմ:
-Պարզ է :
-Արի հանդիպենք:
-Ինչու:
-Ուզում եմ:
-Պարզ է:
-Կգաս:
-Հա, երևի, բայց չէ, չեմ գա, չգիտեմ...
-Պարզ է:

Հեռախոսն անջատվում է:
Կրկին թեքվում է պատուհանի կողմը: Ես տեսնում եմ նրա դեմքը: Այն պարզ է, մաքուր, բայց թախծոտ: Աչքերում խավար է: Բայց ես գիտեմ` երկու ժամից նա կրկին կլինի նույն փողոցի վրա, կկանգնի խաչված ձեռքերով: Կսպասի: Նրա դեմքը կլինի մշուշոտ, աչքերը պարզ: Կքայլի փողոցի երկայնքով: Կտեսնի նրան: Կխոսեն: Հետո կբաժանվեն: Յուրաքանչյուրն իր փողոցով կգնա: Բայց այս անգամ նրանք կշրջվեն, կնայեն միմյանց: Հետո կկորչեն աչքերի խավարում, որ մյուս օրը կրկին հայտնվեն նույն փողոցում, նույն ժամին ու նույն զգացողությամբ:

Jun. 24th, 2011

Կոմպլիմենտների օր

Կոմպլիմենտների օըր ես միշտ նշում եմ: Միգուցե Ձեզանից ոչ ոքի օրացույցում դա չկա գրված...երևի մոռացել եք նշել:
  Իսկ իմ օրացույցում այդ օրերն ինչ-որ շատացել են: Կարող ա ես եմ լավնացել, թե մարդիկ են բարիացել?

Jun. 18th, 2011

Իմ տափաստանի գայլերը

Վերջերս կարդացի Հեսսեի «Տափաստանի գայլը» գիրքը: էնպես հոգեհարազատ էր: ՈՒ հասկացա, ես այս հերոսին էլ եմ նման: ՈՒնեմ մի քանի տափաստանի գայլեր, որոնք էլ ունեն իրենց անունները.

  • Լուս
  • այս մեկին շատ հաճախ ասում են «Լուս ջան»: Իմ ամենասիրելին ա: Միշտ անմիջական ա, իրան ավելի շատ են ճանաչում, հարազատ էակ ա ինձ ու մնացածի համար: Իրա հետ ամեն ինչից կարելի ա խոսալ: Սա իմ բաց տեսակն ա: Ինձ սովորացնում է թեթև ապրել:

    Լուսի Սարգսյան

    Գոյություն ունի արդեն մեկ տարուց ավելի: Շատերի համար գաղտնի ա եղել: Մի քիչ անհասկանալի ա: Չես իմանա, որ պահին ինչ կմտածի ու ինչ կանի: Ամենաշատ ծիծաղող տեսակն ա: Մանիպուլյատորի արյուն ունի: Շատ փորձարկումներ  ա անում մարդկանց վրա: Ամենաշատն ինքն ա ինձ օգնում ամեն ինչի դեմ պայքարելու համար: Իմ ուժեղ կողմն ա:

    Լուսինե Սարգսյան

    Սա իմ մանկության տեսակն ա: Միշտ իմ կողքին ա եղել, բայց ինձ էնքան էլ չի սիրում կամ էլ սիրում ա: Ամենաշատն ինքն ա վրաս ջղայնանում: Իմ դասական մոդելն ա: ինքը գիտի, որն ա ճիշտ, որը սխալը: Երբ ինձ այսպես են դիմում, մի քիչ խստություն եմ զգում: Պաշտոնավորի հոգեբանություն ա մոտս ստեղծվում: Չգիտեմ, միգուցե ազգանվանս հետ ա կապված:

    Մի հատ բայց մնաց այստեղ: Երևի դուք ասեք..

    Իմ բողոքող տեսակին չգիտեմ, որի մեջ ներկայացնեմ: Աչքիս ինքն ամեն տեղ էլ կա...:DDD



     

     

Previous 10